Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում հայտարարում են, որ երկուշաբթի օրվանից պատրաստ են ընդունել ուղևորներին
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում հայտարարում են, որ երկուշաբթի օրվանից պատրաստ են ընդունել ուղևորներին

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը լիովին պատրաստ է սպասարկել ուղևորներին, երկուշաբթի օրվանից, ժամը 06:00-ից,- այս մասին հայտարարել է տրանսպորտային ընկերության լրատվամիջոցների հետ հարաբերությունների մենեջեր, Թամազ Ռոբաքիձեն:

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հաղորդմամբ, այս փուլում ախտահանվում են մետրոյի բոլոր կայարանները, շարժակազմի բոլոր վագոնները, ինչպես նաև ավտոբուսները:

«Ախտահանումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հատուկ լուծույթով: Նրանց ախտահանումը կշարունակվի ամեն օր, ամեն գիշեր, մինչև նրանք կդուրս գան գծի:

Ինչ վերաբերում է հանձնարարականներին, ապա սահմանափակումը մնում է միայն մեկը. Բոլոր ուղևորները պետք է լինեն շնչադիմակով և դա վերահսկելու են մեր աշխատակիցները և մետրոյի պարեկային ոստիկանները: Ոչ մի ուղևորի թույլ չի տրվի մտնել տրանսպորտ առանց շնչադիմակի, իսկ ավտոբուսները տեղից չեն շարժվի:

Հաշվի առնելով պարետային ժամը, մետրոն և ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 21:00-ն: Մնում է մեկ այլ հանձնարարական. Ավտոբուսի վարորդի մոտ տեղադրված է պաշտպանիչ արգելք, և ուղևորները չեն կարող մոտենալ վարորդին: Ինչ վերաբերում է ուղևորների հոսքին, ապա ինչպես մետրոն, այնպես էլ ավտոբուսը կաշխատեն նույն ժամանակացույցով: Քանի որ մենք մեծ շարժունակություն չենք ակնկալում, այս ընդմիջումը կպահպանվի», – ասել են ընկերությունից:

Բացի այդ, տրանսպորտի ծառայության աշխատակիցները կանցնեն ամենօրյա ջերմաչափում, և ախտանիշների առկայության դեպքում ընկերությունը կդիմի համապատասխան գործողությունների:

Վրաստանում քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ վերականգնելու է իր աշխատանքը, երկուշաբթի, փետրվարի 8-ից: