Թբիլիսիի ծովում փրկարարները մահացած են գտել երկրորդ անչափահասին
Թբիլիսիի ծովում փրկարարները մահացած են գտել երկրորդ անչափահասին

Թբիլիսիի ծովում փրկարարները մահացած են գտել երկրորդ անչափահասին: Այս մասին Վրաստանի առաջին ալիքի լրագրողը հաղորդում է դեպքի վայրից:

Թբիլիսիի ծովում երկու անչափահասները անհետացել էին մի քանի ժամ առաջ: Մոտ մեկ ժամ առաջ փրկարարները մահացած գտել էին մեկ անչափահասին:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, որոնողափրկարարական գործողությանը ներգրավված էր հինգ ջրասույզ: