Թբիլիսիի ծովի հոսպիտալում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Թբիլիսիի ծովի հոսպիտալում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Թբիլիսիի ծովի հոսպիտալում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:

Կլինիկայի հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, երկուսն էլ տղամարդ են և բեռնատար ավտոմեքենայի վարորդներ: Երկուսն էլ արտասահմանի քաղաքացիներ են:

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է, նրանց տեղափոխել են Մցխեթայի կորոնավիրուսով վարակվածների ընդունարան:

Թբիլիսիի ծովի հոսպիտալից վերջին 24 ժամում Լուգարի լաբորատորիա էր ուղարկվել 20 պացիենտի նմուշ: