«Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը կստանան 300 լարիի չափով օգնություն
«Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը կստանան 300 լարիի չափով օգնություն

Կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը կստանան միանվագ օգնություն` 300 լարիի չափով: Այս մասին մյրաքաղաքի այսօրվա կառավարության նիստին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով ստեղծված իրավիճակի պատճառով շատ ոլորտներ են տուժել, այդ թվում՝ տաքսու վարորդները:

Թբիլիսիի քաղաքապետը տեղակալներին հանձնարարել է նշվածի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրել  տաքսիների լիցենզավորված վարորդներին՝ կարճ տեքստային հաղորդագրությունների տեսքով: