Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գիորգի Շարվաշիձեն
Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գիորգի Շարվաշիձեն

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում բոլորից շատ ձայն է հավաքել գործող ռեկտոր՝ Գիորգի Շարվաշիձեն:

Ընտրություններին մասնակցել է ԹՊՀ-ի ակադեմիական խորհրդի 37 անդամ:

Գիորգի Շարվաշիձեին աջակցել է խորհրդի 32 անդամ, իսկ Գիորգի Բարամիձեն և Ցիրա Բարամիձեն ստացել են մեկական ձայն: