Թբիլիսիի մի քանի թաղամասում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը
Թբիլիսիի մի քանի թաղամասում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Ցանցին նոր բաժանորդների գրանցման նպատակով, մայրաքաղաքի հինգ շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Լրատվությունը տարածել է «Թելասի» ընկերությունը:

Սամգորիի շրջանում էլեկտրաէներգիա չի լինելու ժամը 14:00-ից մինչև 18:00-ն, կոնկրետ Վարկեթիլի թաղամասի՝ առաջին, երկրորդ և չորրորդ զանգվածներում և Գախոկիձեի փողոցում:

Էլեկտրաէներգիան չի մատակարարվելու նաև Իսանիի շրջանում: Ժամը 13:30-ից մինչև 15:30-ը սահմանափակումը վերաբերելու է Քեթևան թագուհու պողոտային, Բոճորմիի և Սամասի Արագվելիի փողոցներին:

Ժամը 10-ից մինչև 18:00-ն էլեկտրաէներգիա չի լինելու Սաբուրթալոյի շրջանում, կոնկրետ Դիղոմիի կրթական տնտեսությունում, ագրարային համալսարանի բնակավայրում, Աղմաշենեբելիի ծառուղում, Ղուրաշվիլիի, Փերաձեի, Շարաշիձեի, Ղլոնտիի և Չոխելիի փողոցներում:

Էլեկտրաէներգիա չի մատակարարվելու նաև Դիդուբեյի շրջանում և Վակեում:

«Ընկերությունը ներողություն է խնդրում սպառողներին ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,-ասված է «Թելասի» հայտարարության մեջ: