Թբիլիսիի մանկապարտեզներում սկսվում է սննդամթերքի բաժանումը
Թբիլիսիի մանկապարտեզներում սկսվում է սննդամթերքի բաժանումը

Այսօր, Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցված երեխաների համար սկսվում է սննդամթերքի բաժանումը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական նախագիծը թարմացնելու մասին որոշումը կայացրել է մայրաքաղաքի քաղաքապետը՝ կրթական գործընթացը մինչեւ հոկտեմբերի 4-ը հետաձգելու պատճառով:

Ըստ քաղաքապետարանի, մանկապարտեզներում ապրանքների բաժանման ժամանակ կպահպանվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնակարգերը:

Տասը ապրանք է բաժանվելու՝ շաքար – մեկ կիլոգրամ, ալյուր -՝ մեկ կիլոգրամ, վարսակ – մեկ կիլոգրամ, մակարոն – մեկ կիլոգրամ, մրգի շիլա – մեկ բանկա, ձեթ – մեկ լիտր, ձու – վեց հատ, թեյ – մեկ տուփ, պանիր – 0,5 կիլոգրամ, կաթ – երկու լիտր:

Թբիլիսիում գրանցված է 188 մանկապարտեզ, որտեղ ընդգրկված է մինչև 61 000 երեխա: