Թբիլիսիի մանկապարտեզներում շարունակվում է սննդամթերքի բաժանումը
Թբիլիսիի մանկապարտեզներում շարունակվում է սննդամթերքի բաժանումը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կարգադրությամբ, մանկապարտեզների սաների ծնողներին սննդամթերք բաժանելու գործընթացը շարունակվում է:

Ինչպես մայրաքաղաքի քաղաքապետը ասել է քաղաքապետարանի կառավարության նիստում, դաստիարակչական  գործընթացի մինչև հոկտեմբերի 12-ը հետաձգելու պատճառով, երեխաները հնարավորինս կապահովվեն սնունդով:

«Ցանկանում եմ կարգադրել Իլիա Էլոշվիլիին, որ երեխաների սնունդը, սննդամթերքի տեսքով բաժանվի ծնողներին, ինչպես դա անում էինք համավարակի ժամանակ և երկու շաբաթ առաջ: Այս աջակցությունը շատ կարևոր է, հատկապես այս սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ համավարակը երկրի համար լուրջ տնտեսական խնդիրներ է ստեղծել և լուրջ խնդիր է աշխարհում: Ուստի մենք պետք է հնարավորինս օգնենք այս ընտանիքներին»,- ասել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, մանկապարտեզների նկատմամբ սահմանվել են նոր կարգավորումներ: Դրանց համաձայն, մանկապարտեզների կառավարման գործակալությունն արդեն վերապատրաստել է մանկապարտեզների տնօրեններին, որոնք իրենց հերթին համապատասխան տեղեկություն են տրամադրել մանկապարտեզի անձնակազմին: