Թբիլիսիի մանկապարտեզների համար գնվել են 170 000 դոլլար արժողությամբ խաղալիքներ
Թբիլիսիի մանկապարտեզների համար գնվել են 170 000 դոլլար արժողությամբ խաղալիքներ

Թբիլիսիի մսուր մանկապարտեզների կառավարման գործակալությունը մայրաքաղաքում գործող 181 մսուր-մանկապարտեզի համար գնել է կես միլիոն լարի (170 000$) արժողությամբ խաղալիքներ: Մրցութային կարգով խաղալիքներ Թբիլիսիի մանկապարտեզներում գնվել է առաջին անգամ, քանի որ սովորաբար, մինչ այդ, մանկապարտեզներն ինքնուրույն էին գնում դրանք:

Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեի հայտարարությամբ, խաղալիքներ գնելիս հաշվի են առել առկա մեթոդաբանությամբ սահմանված թեմատիկան և տարիքային կատեգորիաները: Կարևոր է, որ գնված խաղալիքները բավարարում են Եվրամիության չափանիշներին և պատրաստված են առողջության համար անվտանգ նյութից:

Նրա խոսքով, առաջիկայում մանկապարտեզներ կբերվեն նաև փայտից պատրաստված խաղալիքներ:

Թողնել մեկնաբանություն