Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Դավիթ Գարեջիի գործով դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Դավիթ Գարեջիի գործով դատական նիստը

Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Դավիթ Գարեջիի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում կհարցաքննվեն մեղադրող կողմի կողմից ներկայացված երեք վկաներ:

Դատախազ Միխեիլ Սադրաձեի հայտարարությամբ, նշված անձինք 2005-2007 թվականներին մասնակցել են սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի նիստերին:

«Այս գործով շարունակվում է բովանդակային քննարկումը: Մեղադրող կողմը այսօր կներկայացնի երեք վկայի: Սրանք այն անձինք են, ովքեր 2005-2007 թվականներին մասնակցել են հանձնաժողովների նիստերին և ստորագրել են համապատասխան փաստաթղթերը: Նրանցից մեկը այս հանձնաժողովի անդամ էր: Նրանց կողմից հետաքննությանը տրամադրված տեղեկատվության համառոտ վերլուծությունը հաստատում է, որ հենց մեղադրյալներն են եղել են այն անձինք, ովքեր աշխատում էին ուղղակիորեն քարտեզների և քարտեզագրական նյութերի, գծերի գծագրման աշխատանքների վրա: Սա քննության փուլում տրված նրանց ցուցմունքի համառոտ նշում է: Ինչպես նշեցի, 2005-2007 թվականներին է վերաբերում այդ անձանց հանձնաժողովին մասնակցությունն ու ներգրավումը: Նրանք հարցաքննվելու են դատարանի առջև: Բոլոր համապատասխան և էական հարցերը կտրվեն մեր կողմից, և ես համոզված եմ, որ նրանք կտրամադրեն օբյեկտիվ տեղեկատվություն: Անունը չեմ կարող ձեզ ասել, մեկը այդ տարիներին հանձնաժողովի անդամ էր, մեկը այդ ժամանակ դեսպան էր, իսկ երրորդը ՝ խորհրդական», – հայտարարել է դատախազը: