Թբիլիսիի քաղաքապետը Մինսկում մասնակցելու է «Թբիլիսոբա 2019» փառատոնի բացմանը
Թբիլիսիի քաղաքապետը Մինսկում մասնակցելու է «Թբիլիսոբա 2019» փառատոնի բացմանը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գործնական այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ մասնակցելու է «Թբիլիսոբա 2019» փառատոնի բացման արարողությանը:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Մինսկի քաղաքապետ Անատոլի Սիվակի հետ:

Կախա Կալաձեն ներկա է գտնվելու «Վրացական տան» բացման միջոցառմանը, որը Մինսկում «Գործընկերային ֆոնդը» հիմնադրել է Բելառուսի կառավարության աջակցությամբ:

Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակությունում են քաղաքապետի տեղակալ Իլիա Էլոշվիլին և «Թբիլսերվիս գրուպի» ղեկավար Լևան Ջղարկավան: