Թբիլիսիի քաղաքապետարանի շրջանային սպասարկման կենտրոնները դադարեցնում են աշխատանքը
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջանային սպասարկման կենտրոնները դադարեցնում են աշխատանքը

Մեր որոշմամբ, ժամանակավորապես դադարեցնում են գործունեությունը քաղաքապետարանի շրջանային սպասարկման կենտրոնները և աշխատանքը կշարունակի քաղաքապետարանի միայն կենտրոնական գրասենյակի սպասարկման կենտրոնը, որի աշխատակազմը կանցնի անշփում սպասարկման,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ըստ սպասարկման նոր կարգի, կենտրոնական սպասարկման գրասենյակի ընդունարանում այլևս չեն հավաքվի քաղաքացիներ, նրանք հերթ կպաեն դրսում և միայն մի քանի մարդ կկարողանա միաժամանակ ներս մտնել:

«Ընդունարանում աշխատակազմի փոխարեն կլինի թեմատիկ բլանկ, որը քաղաքացիները կլրացնեն և կտեղադրեն համապատասխան արկղի մեջ: Այնուհետև համապատասխան ծառայությունները կծանոթանան նամակին և կարձագանքեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, այսուհետ տաքսու լիցենզավորման հետ կապված ծառայությունը հնարավոր կլինի ստանալ միայն էլեկտրոնային ձևով:

«Մեկ անգամ ևս կոչ եմ անում մեր քաղաքացիներին, խուսափել հասարակական վայրերից և հաշվի առնել հանձնարարականները»,- հայտարարել է Կախա Կալաձեն: