Թբիլիսիի քաղաքապետարանը սննդի օբյեկտներին առաջարկում է իրենց օբյեկտների դեմ կազմակերպել բացօթյա տարածքներ
Թբիլիսիի քաղաքապետարանը սննդի օբյեկտներին առաջարկում է իրենց օբյեկտների դեմ կազմակերպել բացօթյա տարածքներ

Թբիլիսիի քաղաքապետարանը սննդի օբյեկտներին առաջարկում է իրենց օբյեկտների դեմ կազմակերպել բացօթյա տարածքներ,- այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Ինչպես նշում են Թբիլիսիի քաղաքապետարանում, կորոնավիրուսից տուժած սուբյեկտներին աջակցելու նպատակով, Թբիլիսիի քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպել համավարակի առաջին իսկ օրերից:

Նրանց խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանը բաց սրճարանի կազմակերպման համար, այս պահին կնքել է վարձակալության շուրջ 200 պայմանագիր: Այդ վարձակալների վրա տարածվում են արտոնություններ, նրանք ազատվում են վարձի վճարից:

«Բացի այդ, ցանկացած սննդի օբյեկտ, լինի դա սրճարան-բար, թե ռեստորան, փետրվարի 15-ից կկարողանա հյուրեր ընդունել իրենց օբյեկտների դեմ կազմակերպված բաց տարածքում: Բաց տարածքում թույլատրվում է միայն աթոռներ և սեղաններ դնել, պահպանելով անվտանգության համապատասխան նորմերը: Զեղչը չի նախատեսում որևէ տեսակի կառույց տեղադրել սրճարանների և ռեստորանների հարևանությամբ», – հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանում:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, փետրվարի 15-ից սննդի օբյեկտները կկարողանան հյուրեր ընդունել բաց տարածքներում: