Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է աշխատել սպորտի տարբեր տեսակների զարգացման վրա
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է աշխատել սպորտի տարբեր տեսակների զարգացման վրա

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է աշխատել սպորտի տարբեր տեսակների զարգացման վրա,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստին:

Ինչպես նշել է Կալաձեն, այս տարի մեկնարկում է նոր ծրագիր, որը նախատեսում է , մոտ 30 սպորտի տեսակում պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներին տարբեր մարզական սարքավորումներով ապահովում:

«Մենք շատ մարզական դաշնություններ ունենք և նրանք չունեն նվազագույն հնարավորությունը, որ հագեցած լինեն մարզական սարքավորումներով: Այս ուղղությամբ նրանք ունենալու են մեր աջակցությունը: Ծրագրի բյուջեն այս տարի լինելու է 600 հազար լարի: Մենք աջակցելու ենք՝ սամբոյին, բռնցքամարտին, ձիասպորտին, ըմբշամարտին, թենիսին և վոլեյբոլին: Սպորտի տեսակների բյուջեն, որը ընդունելու ենք այսօր, կազմելու է 320 հազար լարի: Սակայն ընդհանուր բյուջեն 600 հազար է: Գտնում եմ, որ այս ծրագիրը աջակցելու է մարզիկների պայմանների բարելավմանը և մասսայական սպորտի զարգացմանը»,-հայտարարել է Կախա Կալաձեն: