Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը, չվստահել անձանց, ովքեր քաղաքապետարանի անունից բնակելի շենքերում ապրող մարդկանց գումարի փոխարեն առաջարկում են ախտահանել շենքերի մուտքերը
Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը, չվստահել անձանց, ովքեր քաղաքապետարանի անունից բնակելի շենքերում ապրող մարդկանց գումարի փոխարեն առաջարկում են ախտահանել շենքերի մուտքերը

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, անհայտ անձինք Թբիլիսիի քաղաքապետարանի անունից, տարբեր շրջաններում, շենքերի բնակչությանը որոշակի գումարի դիմաց առաջարկում են ախտահանել շենքերի մուտքերը:

Ինչպես հայտարարում են քաղաքապետարանում, մուտքերի ախտահանումը Թբիլիսիի քաղաքապետարանի իրավասության մեջ չէ:

«Մայրաքաղաքում կրկին ակտիվացել են անծանոթ մարդիկ, ովքեր Թբիլիսիի քաղաքապետարանի անունից առաջարկում են որոշակի գումարի դիմաց ախտահանել տարբեր թաղամասերի շենքերի մուտքերը:

Տեղեկացնում ենք ձեզ, որ ոչ Թբիլիսիի քաղաքապետարանը, ոչ էլ նրա ենթակա մարմիններից որևէ մեկը պատասխանատու չէ մուտքերի ախտահանման համար:

Ուստի մենք բնակչությանը կոչ ենք անում չվստահել Թբիլիսիի քաղաքապետարանի անունից ծառայություններ առաջարկող անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն