Թբիլիսիի քաղաքապետարանը գնելու է սպիտակ գույնի ավտոմեքենաներ
Թբիլիսիի քաղաքապետարանը գնելու է սպիտակ գույնի ավտոմեքենաներ

Թբիլիսիի քաղաքապետարանը մրցույթի հիման վրա գնելու է հավելյալ սպիտակկ գույնի ավտոմեքենաներ,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է պատասխանելով նոր նախաձեռնության վերաբերյալ առաջադրված հարցին, որի համաձայն, պետական գերատեսչությունները այլևս չեն գնելու սև գույնի ավտոմեքենաներ:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, կառավարության նախաձեռնությունը ողջունելի է:

«Մենք հայտարարել ենք վերահսկիչ ծառայության բարեփոխման մասին և այդ բարեփոխումների շրջանակներում գնելու ենք ավտոմեքենաներ: Արդեն ավարտվել է մրցույթը և պատվիրել ենք սպիտակ գույնի ավտոմեքենաներ: Մենք ողջունում ենք կառավարության այս նախաձեռնությունը»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

Պետական գերատեսչությունները այսուհետ չեն գնելու սև գույնի ավտոմեքենաներ, համապատասխան կարգադրությունը կառավարությունը ընդունել է մարտի 30-ին: