Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին
Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին

Թբիլիսիի քաղաքապետարանը Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին:

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով, Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունը «Պատերազմի վետերանների օգնություն» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին փոխանցել է 600 լարի, իսկ այս պատերազմում իրենց խնամողներին կորցրածներին՝ 300 լարի:

«Մայիսի 9-ի առթիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի 115 վետերաններ եւ 52 խնամողներին կորցրածներ նյութական օգնություն են ստացել: Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ մայիսի 4-11-ը հայտարարվել է արձակուրդ, որի պատճառով այս տարի գումարը փոխանցվել է վետերանների կենսաթոշակային քարտին նախատեսվածից շուտ», – ասացին քաղաքապետարանից: