Թբիլիսիի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ծրագրված միջոցառումների կապակցությամբ տարածել է լրատվություն
Թբիլիսիի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ծրագրված միջոցառումների կապակցությամբ տարածել է լրատվություն

Թբիլիսիի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին ծրագրված միջոցառումների կապակցությամբ տարածել է լրատվություն: Գերատեսչության փոխանցմամբ, մայրաքաղաքը նոր 2018 թվականը դիմավորելու է տարբերվող և բազմապիսի միջոցառումներով:

«Դեկտեմբերի 31-ին, ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր շրջաններում անց են կացվելու տարբեր տեսակի միջոցառումներ:

Օրվա ավարտին, ժամը 23:00-ից ամանորյա համերգները անց են կլացվելու երեք վայրում՝ Գլդանիում («Սիթի Մոլ Գլդանի» ավտոկայանատեղի), Հին Թբիլիսիում (Եվրոպայի հրապարակ) և Վարկեթիլիում ( Վարկեթիլի 3, Մեդիաթեկայի հարակից այգի):

11:00– 17:00 – Հեծանվով Սանտաներ (Կրծանիսիի շրջան)

12:00 – 00:00 – Սուրբ ծննդյան շուկա (Դեդա Էնայի այգի)

12:00 – 23:00 – Ամանորյա շուկա  «Նոր Տիֆլիս»

12:00 – 18:00 – Մանկական զվարճալի ծրագրեր – Դենա Էնայի այգի

12:00 – 19:00 – Կինոթատրոն բաց երկնքի տակ – Դենա Էնայի այգի

12:00 – 19:00 – Ավտոմեքենաների այգի -Դենա Էնայի այգի

12:00 – 19:00 -Արհեստական Վորքշոփեր -Դենա Էնայի այգի

12:00 – 20:00 – Ամանորյա մարզական ակտիվություններ – Դենա Էնայի այգի

15:00 – 21:00  – New Comers – «Նոր Թիֆլիս»

23:00-ից ՝ Գալա համերգ– Գլդանի, Հին Թբիլիսի, Վարկեթիլի

 

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիի մետրոպոլիտենը, Ավտոբուսները և Ռիղեն Նարիղալայի հետ կապող ճոպանուղին կլինեն անվճար:

Մետրոպոլիտենը և Ավտոբուսները բնակչությանը կսպասարկեն մինչև առավոտվա ժամը 04:00-ն, իսկ ճոպանուղին մինչև ժամը 03:00-ն»,-ասված է քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

 

 

Թողնել մեկնաբանություն