Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ

Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ:

Միմյանց բախվել են Ռուսաստանից Հայաստան ուղևորվող ավտոբուսը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից մահացածները Վրաստանի քաղաքացիներ են:

Տարածված լրատվությամբ մահացել են «Լադա»-ում գտնվող ուղևորները:

Պատահարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 7-րդ մասով: