Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ-ի դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ-ի դրոշի գույներով

Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցության, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի գույներով:

«Վրաստանը մշտապես եղել է և կա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողքին: Մենք հավատւմ ենք Ամերիկայի հաղթանակին»,- այսպիսին է Թբիլիսիի քաղաքապետարանի ուղերձը:

Վրաստանն օրեր առաջ համերաշխություն է հայտնել իտալացի ժողովրդին և Թբիլիսիի հեռուստաաշտարակը խորհրանշորեն լուսավորվել է Իտալիայի դրոշի գույներով: Դրանից հետո հեռուստաաշտարակը լուսավորվել է Իսպանիայի դրոշի գույներով: