Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կատարվել է աղտահանություն
Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կատարվել է աղտահանություն

Թբիլիսիի հանրային մանկապարտեզները պատրաստ են կրթադաստիարակչական գործընթացի համար:

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, բոլոր մանկապարտեզներում անց է կացվել աղտահանություն:

«Հատուկ հեղուկով մշակվել են, ինչպես դասասենյակները, այնպես էլ թաց կետերը, խոհանոցային բլոկը, պահեստները և միջանցքները:

Թբիլիսիի մանկապարտեզներում ավարտվել են ձմեռային արձակուրդները և դասընթացները մեկնարկելու են հունվարի 21-ից»,-նշված է մանկապարտեզների կառավարման գործակալության կողմից տարածած լրատվության մեջ:

Գրիպի վարակի պատճառով, դպրոցներում և մանկապարտեզներում ձմեռային արձակուրդները երկարացվել են: