Թբիլիսիի հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը ընթանում է անվտանգության նորմերի պաշտպանությամբ
Թբիլիսիի հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը ընթանում է անվտանգության նորմերի պաշտպանությամբ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն և աշխատանքային պայմանների տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն այցելել են Թբիլիսիի թիվ 175 և թիվ 45 հանրակրթական դպրոցներ և տեղում ծանոթացել հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծված իրավիճակի հետ:

Կրթության նախարարության տեղեկությամբ, կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով, թիվ 175 հանրային դպրոցի առանձին դասարանները անցել են առցանց ուսուցմանը, իսկ թիվ 45 դպրոցում վարակի տարածման պատճառով, գործընթացը մի քանի օր շարունակ անց է կացվում առցանց: Առողջապահության նախարարության բոլոր հանձնարարականները մանրակրկիտ կատարելուց հետո, դպրոցում ուսուցման գործընթացը վերականգնվեց: Ներկայումս երկու ուսումնական հաստատություններում էլ ուսումնական գործընթացը շարունակվում է անխափան:

Ինչպես հայտարարել են նախարարությունում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հանրային դպրոցներում ապահովված է անվտանգ կրթական միջավայր և ուսուցումն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից մշակված հանձնարարականների և հիգիենիկ-սանիտարական նորմերի լիովին համապատասխան: Կազմակերպվել են մեկուսացման սենյակներ, որտեղ ջերմության դեպքում հնարավոր է աշակերտին տեղավորել մինչ ծնողի գալը:

«Դպրոցներում ուսումնական գործընթացը, աշակերտների հետաքրքրությունների համաձայն և առողջապահության նախարարության կողմից մշակված անվտանգության կանոնների, իրականացվում է խառը ձևաչափով, որը, բացի դասասենյակներում դասավանդման գործընթացն իրականացնելուց, ներառում է նաև առցանց ուսուցում: Խնդրում ենք բոլոր ծնողներին պաշտպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնները»,- ասել է Էկատերինե Դգեբուաձեն:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, գործակալությունը կետային սահմանափակումներ է մտցնում դպրոցներում, որտեղ հաստատվում է կորոնավիրուսային վարակը, ինչը նշանակում է, որ վարակը կանխելու համար դպրոցը, համավարակաբանների առաջարկությամբ, կամ անցնում է հեռավար ուսուցման կամ փակվում է դասարանը:

«Նախքան ուսումնական տարվա սկիզբը, նախարարությունը հանրակրթական դպրոցներին տրամադրեց հիգիենիկ հնարավորություններ, ինչպես նաև բարելավեց դպրոցական ենթակառուցվածքները: Բացի այդ, առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնների իրականացման գործընթացը վերահսկվում է աշխատանքի տեսչության ծառայության կողմից, և այս ուղղությամբ դպրոցները պարբերաբար վերահսկվում են», – հայտարարել են կրթության նախարարությունում: