Թբիլիսիի հաղթանակը ամենամեծ հաջողություններից մեկն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հարաբերությունների պատմությունում
Թբիլիսիի հաղթանակը ամենամեծ հաջողություններից մեկն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հարաբերությունների պատմությունում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը Թբիլիսին գրքի համաշխարհային մայրաքաղաք անվանելու կապակցությամբ, Թբիլիսիի, որպես կաևորագույն միջազգային մշակութային կենտրոնի ճանաչումն է և այդ գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել արտաքին գործերի նախարարությունը,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է մեդիաթետայում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նախարարի խոսքով, արտաքին գործերի նախարարությունը մշակութային դիվանագիտության շրջանակներում ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ, Վրաստանի ճանաչողականությունը բարձրացնելու կապակցությամբ:

Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, նշված որոշումը Թբիլիսիին հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում հյուրընկալել  բազմաթիվ միջոցառումների, որոնք ուղղված են գրքերի ընթերցանության ժողովրդականացմանը և աջակցում է  գրքի արդյունաբերության և նրա հետ կապված ոլորտների զարգացմանը:

Նախարարը ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի քաղաքապետ, Կախի Կալաձեին, մտքի նախաձեռնման և առանձնահատուկ ջանքերի համար:

Հատկանշական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Օդրի Ազուլեն, միջազգային խորհրդատվական կոմիտեի առաջարկով, որոշում է կայացրել, որ Թբիլիսին 2021 թվականին լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաքը:

Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: