Թբիլիսիի գլխավոր պլանի կապակցությամբ որոշումը Կախա Կալաձեն հայտարարելու է այսօր
Թբիլիսիի գլխավոր պլանի կապակցությամբ որոշումը Կախա Կալաձեն հայտարարելու է այսօր

Թբիլիսիի հողի շահագործման գլխավոր պլանի կապակցությամբ որոշումը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարելու է այսօր:

Մինչ այդ, Կախա Կալաձեն և քաղաքապետարանի աշխատակիցները սակրեբուլոյում մեկ անգամ ևս հանդիպելու են «Սիթի ինստիտուտ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտից հետո Թբիլիսիի քաղաքապետը անց է կացնելու մամլո ասուլիս:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, այսօր ներկայացվող գլխավոր պլանը քաղաքապետարանի համար անընդունելի է: Թբիլիսիի քաղաքապետը նշում է, որ փաստաթղթում լուրջ խախտումներ են կապված, տրանսպորտին և մասնավոր սեփականությանը, ինչպես նաև ներկայացված չէ պլանի իրականացման մեթոդիկան:

«Կրկնում եմ, իմ և իմ թիմի համար շատ կարևոր է, որ գոյություն ունենա գլխավոր պլանը: Մայրաքաղաքի զարգացումը պետք է հենվի հենց այս փաստաթղթին և այդ կապակցությամբ շատ կարևոր է, որ այդ փաստաթուղթը լինի որակյալ: Մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որը այս պահին ներկայացրել են դրա հեղինակները: Այստեղ կան խախտումներ՝ տրանսպորտի և մասնավոր սեփականության ուղղություններով: Մենք ողջունում ենք կանանչ քաղաքը, սակայն այդ ամենը պետք է ներկայացված լինի ծրագրով, ինչը ես այսօր չեմ տեսնում»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

«Սիթի ինստիտուտի» տնօրենի հայտարարությամբ, Թբիլիսիի այնպիսի լայնամասշտաբ ծրագրի վրա, ինչպիսին հողի շահագործման պլանն է, պետք է լինեն դիտողություններ, սակայն Մամուկա Սալուքվաձեն հույս է հայտնել, որ խախտումների վերացման ուղղությամբ աշխատանքները Թբիլիսիի քաղաքապետարանը կատարելու է «Սիթի ինստիտուտի» հետ:

Թբիլիսիի սակրեբուլոյի փոքրամասնության անդամ, Լևան Խաբեիշվիլիի հայտարարությամբ, գլխավոր պլանի ընդունումը հարկավոր է մայրաքաղաքում քաոսային շինարարությունները դադարեցնելու համար: Խաբեիշվիլին կոչ է արել քաղաքապետարանին ընդունել փաստաթուղթը, այնուհետև դրա մեջ մտցնել փոփոխություններ: