Թբիլիսիի և Փարիզի միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից
Թբիլիսիի և Փարիզի միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից

Վրաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 8-ից: Նշվածի մասին արդեն ավարտվել են բանակցությունները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության և «Air France» ավիաընկերության միջև:

«Ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթներ կկատարվի հետևյալ ժամանակացույցով.

Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան) – Թբիլիսի, ամեն չորեքշաբթի և շաբաթ

Թբիլիսի-Փարիզ (Շառլ դե Գոլի օդանավակայան), ամեն հինգշաբթի և կիրակի»,- ասել են քաղաքացիական ավիացիայի գործակալությունում:

Կանոնավոր չվերթները կիրականացվեն «Airbus A320 և A321» օդանավերով: