Թբիլիսիի 22-րդ դպրոցում ռումբի մասին կեղծ տեղեկությունը տարածել են հավանաբար նույն դպրոցի աշակերտները
Թբիլիսիի 22-րդ դպրոցում ռումբի մասին կեղծ տեղեկությունը տարածել են հավանաբար նույն դպրոցի աշակերտները

Թբիլիսիի 22-րդ դպրոցում ռումբի մասին կեղծ հաղորդագրությունը արտակարգ իրավիճակների կառավարման վարչության 112 են մտցրել հավանաբար նույն դպրոցի աշակերտները: Առաջին ալիքի տեղեկությամբ, 112 են զանգահարել դպրոցի աշակերտները: Քիչ անց նրանք կրկին կապ են հաստատել Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հետ և ասել, որ կատակել են:

Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ հաղորդագրությունը իրոք ստացել են 112-ում, փաստի վրա եղել է արձագանք և իրավապահները մեկնել են դեպքի վայր, սակայն գերատեսչությունում այլ մանրամասներ չեն կոնկրետացնում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, փաստի հիման վրա սկսված է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 331-րդ հոդվածով, որը նկատի ունի ահաբեկչության կեղծ հաղորդագրություն: