«Թբիլիսի փրայդի» հակառակորդների ցույցին ձերբակալված մեկ անձի սահմանել են 2 300 լարի տուգանք
«Թբիլիսի փրայդի» հակառակորդների ցույցին ձերբակալված մեկ անձի սահմանել են 2 300 լարի տուգանք

Երեկ «Մրգվալի բաղիի» մերձակայքում տեղի ունեցած ցույցին ձերբակալված մեկ անձ տուգանվել է 2300 լարիով: Որոշումը քիչ առաջ հրապարակեց Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր, Մանուչար Ցացուան:

Դատախազությունը վարչական կալանք է պահանջել Նակաշիձեի համար, սակայն դատավորը չի նախատեսել նրանց միջնորդությունը և Նակաշիձեին ազատ է արձակել տուգանքի դիմաց:

Ներքին գործերի նախարարությունը ցույցին ձերբակալված Ակակի Նակաշիձեին մեղադրում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածները խախտելու մեջ, որը ենթադրու է մանր խուլիգանություն և ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն և բանավոր վիրավորանք: