Թբիլիսի-Բուդապեշտ-Թբիլիսի ուղղությամբ կատարվելու է հատուկ չվերթ
Թբիլիսի-Բուդապեշտ-Թբիլիսի ուղղությամբ կատարվելու է հատուկ չվերթ

Վրաց ուսանողների Հունգարիա ուղևորվելու և Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Վրաստանի կառավարության աջակցությամբ, կատարվելու է ՝ Թբիլիսի-Բուդապեշտ-Թբիլիսի հատուկ չվերթ: Այս մասին տեղեկությունը տարածում է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Նրանց խոսքով, չվերթը կիրականացվի «Մայվեյ Աիրլայնս» (Myway Airlines) ավիաընկերության կողմից, սեպտեմբերի 8-ին հետևյալ ժամանակացույցով.

Սեպտեմբերի 8-ին, Թբիլիսի-Բուդապեշտ-Թբիլիսի (թռիչք 12:00, հետդարձ 19:30):

Նրանց խոսքով, Վրաստանի կառավարության կողմից սահմանված սուբսիդավորված տոմսերի գինը չի գերազանցի 200 եվրոն: Չվերթն իրականացվելու է Boeing B737-800 օդանավով: