Թայվանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ
Թայվանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Թայվանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ: Նախնական տվյալներով, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ:

Էպիկենտրոնը եղել է Թայվանի արևելյան ափին: Ինչպես տեղեկացնում է մամուլը, աղետի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը: Դպրոցներից սկսել են տարհանել աշակերտներին:

Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի տարածվում: