Թայլանդի թագավորությունում Վրաստանի քաղաքացիներին մուտքի այցեգիր հնարավոր կլինի ստանալ սահմանին
Թայլանդի թագավորությունում Վրաստանի քաղաքացիներին մուտքի այցեգիր հնարավոր կլինի ստանալ սահմանին

2019 թվականի փետրվարից գործի է դրվելու Visa on Arrival-ը, որը Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա Թայլանդ ուղևորության ժամանակ մուտքի այցեգիր ստանալ հենց սահմանին և 15 օրվա ընթացքում երկրի տարածքում գտնվել զբոսաշրջային այցեգրով,-լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության լրատվությամբ, այս մասին հայտնի է դարձել, Հնդկաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Արչիլ Ձուլիաշվիլիի Թայլանդի թագավորությունում կառավարության և թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Այցի շրջանակներում, դեկտեմբերի 11-ին Բանկգոգում տեղի է ունեցել Արչիլ Ձուլիաշվիլիի հանդիպումը Մահա Չակրի Սիրինդհորն արքայադստեր հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Թայլանդի միջև գոյություն ունեցող երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ թվում զրուցել են Թայլանդի արքայադստեր կողմից Վրաստան կատարած այցի մասին, որի ընթացքում թագավորական ընտանիքի ներկայացուցիչը ծանոթացել է Վրաստանի մշակույթի և պատմության հետ:

Մահա Չակրի Սիրինդհորը ցանկություն է հայտնել մոտիկից ծանոթանալ վրաց մշակույթի, պատմության և ավանդույթների հետ: Կողմերը համաձայնել են ապագայում ևս համագործակցել երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը այցի շրջանակներում, Թայլանդի թագավոր Մահա Վիջիրալոնգկորնին հանձնել է հավատարմագրերը: