Թարմացված իրավական շրջանակը Վրաստանում ապահովել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ամուր հիմք. ԵՄ արտաքին գործողությունների ծառայության խոսնակ
Թարմացված իրավական շրջանակը Վրաստանում ապահովել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ամուր հիմք. ԵՄ արտաքին գործողությունների ծառայության խոսնակ

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անց է կացվել նոր ընտրական համակարգով և ընտրողների բարձր մասնակցությամբ, չնայած նրան, որ «կովիդ 19»-ի համավարակի պատճառով, ստեղծվել էր բարդ իրավիճակ,- այս մասին նշված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ՕԴԻՐ) և ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների միջազգային դիտորդների նախնական եզրակացությունների և զեկույցների մասին համատեղ եզրահանգման համաձայն, ընտրություններն անց են կացվել մրցակցային պայմաններում և ընդհանուր առմամբ հիմնարար ազատությունները պաշտպանված էին:

Այնուամենայնիվ, դիտորդները նշել են, որ ընտրությունների անցկացման վրա ազդել են նախընտրական քարոզչության ողջ ընթացքում ընտրողների վրա ճնշման կապակցությամբ և ընտրությունների օրը իշխող կուսակցության և պետության միջև սահմանի մթության մասին տարածված մեղադրանքները, որը գործընթացի որոշ ասպեկտների հանդեպ իջեցրել է հասարակության վստահությունը:

Կրկին կարևոր է ողջ ընտրական գործընթացի ընթացքում բարձրագույն ժողովրդավարական չափանիշների ապահովումը, ներառյալ մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաև բոլոր բողոքների և բողոքարկումների արդար, թափանցիկ և մանրակրկիտ քննարկումը: Կարևոր է, որ բոլոր կուսակցությունները շարունակեն պահպանել ժողովրդավարական սկզբունքներն ու չափանիշները և հարգեն մարդու իրավունքները: Շատ կարևոր է նաև ազատ և առողջ լրատվական միջավայրի ապահովումը, այդ թվում այն բանի համար, որ ընտրողներին հնարավորություն տրվի կատարել լիարժեք տեղեկացված ընտրություն: Եվրամիությունը կրկին ուշադիր կհետևի իրադարձությունների զարգացմանը ընտրությունների մնացած ժամանակահատվածում և հատկապես երկրորդ փուլի օրը:

Նորացված իրավական շրջանակը տալիս է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ամուր հիմք: Օրենսդրության վերջին փոփոխություններում մասամբ նախատեսվել են ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի և Եվրոպայի խորհրդի / Վենետիկի հանձնաժողովի ավելի վաղ տված հանձնարարականները, չնայած մի շարք հանձնարարականներ անտեսվել են: Կարևոր է նաև վերացնել ընտրական համակարգում առկա թերությունները, այդ թվում `հաշվի առնելով ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի վերջնական հանձնարարականները, ինկլյուզիվ երկխոսության միջոցով երկրորդ փուլից հետո, որը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին:

Եվրամիությունը կանգնած է ժողովրդավարական, կայուն, բարեկեցիկ և ներառական Վրաստանի կողքին և աջակցում է ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում, Վրաստանի քաղաքական ասոցացմանը և Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման գործընթացին», – նշված է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության մամուլի  խոսնակի հայտարարության մեջ: