Թանզանիացի գործարարը պատրաստվում է Հայաստանում բացել կոկորդիլոսաբուծարան
Թանզանիացի գործարարը պատրաստվում է Հայաստանում բացել կոկորդիլոսաբուծարան

Թանզանիացի գործարարը նախատեսում է Հայաստանում բուծել կոկորդիլոսներ: Տեղեկությունն այս մասին տարածում է Newsarmenia գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը, Արարատի մարզի Դաշտավան համայնքում կստեղծվի կոկորդիլոսաբուծարան։

«Ընկերությունը, որը կոկորդիլոսներ է բազմացնելու, արդեն 15 հեկտար հող է վարձակալել։ Կազմակերպվել է հանդիպում գյուղի բնակիչների հետ։ Առաջին տարում կիրականացվի 1.5 մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ 5 տարիներին ներդրումների ծավալը կհասնի 10 մլն դոլարի»,– ասաց Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ նախագծի նախաձեռնողը Թանզանիայի մի գործարար է, ով նմանատիպ նախագծեր է իրականացնում մի քանի երկրներում։ Նրա հաղորդմամբ, ներդրողները շահագրգռված են կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ։ Ֆերմայի այցելուների համար կստեղծվեն հանգստի պայմաններ` ատրակցիոններ, սննդի կետեր և այլն։