Թամար Ժվանիան ԿԸՀ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, դիմել է միջազգային դիտորդական կազմակերպություններին
Թամար Ժվանիան ԿԸՀ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, դիմել է միջազգային դիտորդական կազմակերպություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան, ԿԸՀ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, դիմել է միջազգային դիտորդական կազմակերպություններին

«Ես կոչ եմ անում միջազգային դիտորդական կազմակերպություններին գալ այստեղ: Նրանք շատ լավ գիտեն, որ նախնական արդյունքները չեն նշանակում վերջնական արդյունքներ, ուստի բոլոր քաղաքակիրթ երկրներում նախնական արդյունքները այսպես են հայտարարվում, ապա վերջապես ձևավորվում և հայտարարվում վերջնական նախնական արդյունքներ: Կոչ եմ անում տեղական դիտորդներին, ովքեր քաղաքականապես շահագրգիռ կողմեր ​​չեն, խնդրում եմ բոլորին թույլ տալ ընտրական վարչակազմին, այդ թվում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաշվել ձայները, ճիշտ այնպես, ինչպես դա արվել է նախորդ տարիներին, և դա հաստատվում էր ոչկառավարական կազմակերպությունների զուգահեռ հաշվարկով: Մենք վերջնական արդյունքները կհրապարակենք  հիմնվելով 100 տոկոս տեղամասերի վրա: Հիմա ես ուզում եմ առաջարկել բոլորին միասին մնալ այստեղ և միասին դիտել արդյունքների թարմացմանը և տեսնել թե ինչպիսին կլինեն նախնական արդյունքները, որոնք ԿԸՀ-ը կմշակի և կհրապարակի ՝ գրեթե 2/3 ընտրատեղամասերի հիման վրա»,- հայտարարել է Թամար Ժվանիան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, երբ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտարարում էր խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, տեղի ունեցավ միջադեպ: «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ԿԸՀ-ի անդամները բողոքեցին «Վրացական երազանքի» բարձր արդյունքի դեմ: