Թամար Ժվանիան հայտարարել է, որ պատրաստ է խորհրդարանում ինտերպելացիայի կարգով պատասխանել հարցերին
Թամար Ժվանիան հայտարարել է, որ պատրաստ է խորհրդարանում ինտերպելացիայի կարգով պատասխանել հարցերին

Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցին,-այսպես է արձագանքել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամար Ժվանիան «ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարությանը, խորհրդարան ինտերպելացիայի կարգով նրան հրավիրելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ արձագանքել ինտերպելացիայի կարգով խորհրդարան հրավիրելու մասին տարածված լրատվությանը և նշել, որ ինչպես միշտ, պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցին: Ասեմ ավելին, կարևոր է, որ հասարակությանը տանք ստույգ լրատվություն: Մշտապես ողջունում եմ բանակցությանը ցանկացած ձևաչափով»,-գրել է Թամար Ժվանիան իր ֆեյսբուքի էջում:

«Ազգային շարժում» խմբակցությունը Թամար Ժվանիային ինտերպելացիայի կարգով հրավիրել է խորհրդարան: