Թամար Գաբունիա. Նախարարության բոլոր կառույցները կշարունակեն աշխատել՝ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերի երաշխավորված որակն ապահովելու համար
Թամար Գաբունիա. Նախարարության բոլոր կառույցները կշարունակեն աշխատել՝ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերի երաշխավորված որակն ապահովելու համար

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Չինաստանի պետությանը և դեսպանատանը զգալի օգնության համար՝ չինացի արտադրողներին օժանդակելու գործում: Արդյունքում, այսօր մենք երկրում արդեն ունենք «Sinopharm» պատվաստանյութի 100 000 չափաբաժին, – Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ նրա՝ պատվաստանյութի որակն ու հուսալիությունը շատ բարձր է, ինչը կհաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սպասվող թույլտվությամբ:

«Պատվաստանյութի որակն ու հուսալիությունը շատ բարձր է: Դա կհաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սպասվող թույլտվությամբ: Այնուամենայնիվ, այդ մասիմ վկայում է նաև այն երկրների աճող թիվը և միլիոնավոր մարդիկ, ովքեր արդեն պատվաստվել են այս պատվաստանյութով: Սա ստեղծում է շատ լավ պաշտպանություն՝ և՛ ծանր դեպքերը և հոսպիտալացումը կանխելու, և՛ վարակը տարածելու առումով: Իհարկե, առողջապահության նախարարության համար կարևոր է իրականացնել անվտանգ, արդյունավետ պատվաստումների ծրագիր: Նախարարության բոլոր կառույցները կշարունակեն աշխատել առավելագույն մոբիլիզացմամբ, որպեսզի երկիր մտնող բոլոր պատվաստանյութերը լինեն երաշխավորված որակով և իրականացվեն հնարավորինս անվտանգ», – ասաց Թամար Գաբունիան: