Թամար Գաբունիա. Անգամ տեսականորեն հավանականություն չկա, որ որևէ անձի կստիպենք պատվաստվել, սա ճիշտ և էթիկապես հիմնավորված մոտեցում է
Թամար Գաբունիա. Անգամ տեսականորեն հավանականություն չկա, որ որևէ անձի կստիպենք պատվաստվել, սա ճիշտ և էթիկապես հիմնավորված մոտեցում է

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, ճիշտ և էթիկապես հիմնավորված է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը չպետք է լինի պարտադիր, այլ կամավոր:

Նրա խոսքով, պետությունը պարտավոր է ապահովել երկրում պատվաստման գործընթացը, չնայած պատվաստվելու հարկադրված լինելու հավանականությունը նույնիսկ տեսականորեն չկա:

«Պարտադիրը լեգիտիմ չէ և էթիկապես հիմնավորված տերմին չէ: Այս դեպքում միակ ճանապարհը կարող է լինել կանոնակարգերի սահմանումը, երբ մարդն ունի ընտրության հնարավորություն, պատվաստվել կամ կատարել «ՊՇՌ» թեստ և ներկայացնել պատասխան: Սա ճիշտ և էթիկապես հիմնավորված, հավասարակշռված մոտեցում է, որը մենք կարող ենք օգտագործել: Պարտավորությունը նշանակում է, որ պետությունը պետք է ապահովի պատվաստումների գործընթացը, որ աշխարհագրական հասանելիությունը լինի բոլորին մատչելի, պետք է լինի տեղեկատվական արշավ, բայց այն, որ որ բնակչությունը պատվաստվի ուժով, դրա տեսական հնարավորություն չկա», – ասաց Թամար Գաբունիան:

Թողնել մեկնաբանություն