Թամար Գաբունիա. Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը
Թամար Գաբունիա. Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը

Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:

Ինչպես նշել է Թամար Գաբունիան, կետային սահմանափակումներ են գործարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կար:

«Ամենաշատը, համավարակի տարածմանը նպաստում է գիշերվա ժամերին ռեստորաններում և սրճարաններում հավաքվելը, նման տիպի ընտանեկան հավաքույթները, որտեղ շատ մարդ է հավաքվում և չեն պահպանվում կանոնները: Սա կլինի օգնական միջոց, որը կունենա իր բաժինը համավարակի վերահսկման գործում: Կարևորը, պահպանենք տնտեսական ակտիվությունը, որպեսզի տնտեսական ազդեցությունը և հարվածը լինի նվազագույնը»,- նշել է Գաբունիան: