Թամար Չուգոշվիլի. Շատ ուրախ եմ և զգացում ունեմ, որ փոփոխություններին երրորդ ընթերցմամբ որևէ վտանգ չի սպառնում
Թամար Չուգոշվիլի. Շատ ուրախ եմ և զգացում ունեմ, որ փոփոխություններին երրորդ ընթերցմամբ որևէ վտանգ չի սպառնում

Շատ ուրախ եմ և զգացում ունեմ, որ փոփոխություններին երրորդ ընթերցմամբ որևէ վտանգ չի սպառնում,- հայտարարել է անկախ պատգամավոր Թամար Չուգոշվիլին:

Նրա խոսքով, այսօրվա քվեարկությունը շատ ռիսկային էր, քանի որ ընդդիմության մեծ մասը չէր մասնակցում քվեարկությանը:

«Իմ կարծիքով, սխալ էր նրանց այդ քայլը: Նրանք ունեին պատասխանատվություն, որ մասնակցեին քվեարկությանը և կատարեին ստանձնած պարտականությունը, համաձայնության իրենց մասը:

Չնայած դրան, կարողացանք ընդունել փոփոխությունները, որը շատ կարևոր է: Շատ ուրախ եմ և այնպիսի զգացում ունեմ, որ փոփոխություններին երրորդ ընթերցմամբ որևէ վտանգ չի սպառնում: Ես և իմ գործընկերներն ինչպես իշխանությունից, այնպես էլ՝ ընդդիմությունից, թույլ չտվեցին, որպեսզի տապալեին քվեարկությունը, ինչը նրանք փորձում էին անել: Այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան երկրի համար, որպեսզի հաջորդ խորհրդարանը լինի հավասարակշռված»,- հայտարարել է Չուգոշվիլին:

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: