Թամար Չուգոշվիլի. Մեզ, որպես հարևան երկրի համար, կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը
Թամար Չուգոշվիլի. Մեզ, որպես հարևան երկրի համար, կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը

Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին և խորհրդարանական դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանում այցով գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Մեզ, որպես հարևան երկրի համար, կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Չնայած որոշ թեմաների առնչությամբ տարակարծության, ունենք բարիդրացիական հարաբերություն: Հայաստանի խորհրդարանի նոր կազմն իր երկրի զարգացման վերաբերյալ ունի հավակնոտ և դրական ծրագրեր: Բնական է, մեր կողմից դա միայն ողջունելի է»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին:

Հանդիպմանը զրուցել են խորհրդարանների միջև համագործակցության խորացման մասին:

«Բազմաթիվ թեմաների առնչությամբ հայ գործընկերներին հետաքրքիր է մեր փորձը, շատ հարցերի շուրջ մենք ենք ցանկանում համագործակցել Հայաստանի խորհրդարանի հետ: Այսօրվա հանդիպումը դրա լավ մեկնարկն էր»,- նշել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը: