Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը բացառում է ինքնասպանության վարկածը
Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը բացառում է ինքնասպանության վարկածը

Մենք կտրականապես բացառում ենք ինքնասպանության վարկածը, քանզի կան բազմաթիվ հարցեր, որոնց պետք է պատասխանի հետաքննությունը,- այս մասին լրագրողներին ասել է  Թամար Բաչալիաշվիլիի քեռին, Կոբա Թամազաշվիլին:

Ըստ Թամազաշվիլիի, այն վայրում որտեղ հայտնաբերել են մահացածին, ընտանիքը նրան փնտրել է ողջ շաբաթվա ընթացքում:

Նրա խոսքով, ընտանիքը կսպասի անկախ փորձագետի և Սամախարաուլիի փորձաքննության բյուրոի փորձագետների եզրահանգմանը, որից հետո կհամեմատի դրանք:

Թամար Բաչալիաշվիլին, որը մի քանի օր առաջ անհետացել էր, հուլիսի 22-ին Թեթրիծղարոյի անտառում հայտնաբերվել էր մահացած: