Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ընթանում է ամանորյա զարդարանքների մոնտաժը: Մոնտաժվում է 32 հատ թիթեռի ձևի ամանորյա լուսավորում, ծառերը զարդարել են դեղին գույնի լույսերով:
Տեղում ընթացող ամանորյա աշխատանքներին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա տեղեկությամբ, Ռուսթավելու պողոտան, ամանորյա լուսավորման մոնտաժման պատճառով փակվելու է 3-4 օրով:
Կալաձեի հայտարարությամբ, ամանորյա հին լամպերը մոնտաժվելու են քաղաքի ծայրամասերում: