Թբիլիսիի քաղաքապետարանում չեղարկվել է 19 հանձնաժողով և խումբ
Թբիլիսիի քաղաքապետարանում չեղարկվել է 19 հանձնաժողով և խումբ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չեղարկել Թբիլիսիի կառավարության կողմից ստեղծված 19 հանձնաժողով,- այս մասին հայտարարել է Կախա Կալաձեն՝ այսօրվա կառավարության նիստին:

Նրա խոսքով, հանձնաժողովների չեղարկման պատճառով, փոփոխությունները կմտնեն համապատասխան իրավական ակտեր:

«Բյուրոկրատական կրճատումների որոշումները ժամանակին կայացնելու և աշխատանքի առավել արդյունավետության նպատակով, չեղարկում ենք Թբիլիսիի կառավարության կողմից ստեղծված 19 հանձնաժողով: Այս նպատակով փոփոխությունները կմտցվեն համապատասխան իրավական ակտեր, իսկ կոնկրետ հարցերով որոշումները քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները և ենթակայության տակ գտնվող գերատեսչությունները կկայացնեն կարճ ժամանակահատվածում և առավել արդյունավետ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: