Թբիլիսիի քաղաքապետարանը տուժած բնակիցներին կապահովի ժամանակավոր բնակատեղիով. Թեժ գիծ 599 53 70 40 կամ 2 72 22 22
Թբիլիսիի քաղաքապետարանը տուժած բնակիցներին կապահովի ժամանակավոր բնակատեղիով. Թեժ գիծ 599 53 70 40 կամ 2 72 22 22

Թբիլիսիի քաղաքապետը ցավակցություն է հայտնել հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին: Կախա Կալաձեի խոսքերով քաղաքապետարանը պատրաստ է ապահովել ժամանակավոր բնակատեղիով այն անձանց, ում բնակարանները տուժել են հատուկ գործողության ընթացքում:

«Ցանկանում եմ հանգստացնել այն  ընտանիքներին, որոնք բնակվում էին հատուկ գործողության տարածքում: Մենք ոչ ոքի չենք թողնի առանց ուշադրության և բոլորին կապահովենք ժամանակավոր բնակատեղիով»,-ասել է Կալաձեն:

Քաղաքապետը կոչ է արել տուժածներին դիմել Իսանիի շրջանի գամգեոբային կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 599 53 70 40 կամ 2 72 22 22