Տղիբուլիում գոյություն ունեցող բոլոր հանքահորերը մինչև հետաքննության ավարտը կփակվեն
Տղիբուլիում գոյություն ունեցող բոլոր հանքահորերը մինչև հետաքննության ավարտը կփակվեն

Տղիբուլիում գոյություն ունեցող բոլոր հանքահորերը մինչև հետաքննության ավարտը կփակվեն, – այս մասին ՆԳՆ-ին հայտնել է Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանային գլխավոր բաժնի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլին։ Նրա խոսքով, խոսքը վերաբերվում է մոտավորապես 25 հանքահորի։

Ինչ վերաբերվում է ապրիլի 5-ին Մինդելիի հանքահորում տեղի ունեցած փաստի հետաքննությանը, Ամիրանաշվիլիի խոսքով, հետաքննությունը դեռ չէ ավարտվել։

Մինդելի հանքահորում այսօր առավոտյան ողբերգություն տեղի ունեցավ։ Պատահարին զոհվել է 4 մարդ, վնասվել է 6 մարդ։ Ինչպես ՆԳՆ-ում են հայտնում, հետաքննության առաջնային տեղեկությամբ, Մինդելի հանքանահորի թունելներից մեկու, հավանաբար, մեթանի պայթյունի հետևանքով պատերի դեֆորմացիային հետևեց առաստաղի փլուզումը։ Փաստի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով։

Տղիբուլի հանքահորը պատկանում է «Սաքնախշիր» կազմակերպությանը։ Հանքահորում ողբերգություն է տեղի ունեցել նաև ապրիլի 5-ին, որի ժամանակ զոհվել է  մարդ։