Տղամարդուն, որին բռնազավթիչ ռեժիմը ձերբակալել էր և ազատ արձակել, թեստավորելու են կորոնավիրուսի վրա
Տղամարդուն, որին բռնազավթիչ ռեժիմը ձերբակալել էր և ազատ արձակել, թեստավորելու են կորոնավիրուսի վրա

Ռուս զինվորականների կողմից ձերբակալված 60-ամյա հովիվը, որին ազատել են ձերբակալությունից կես ժամ անց, այս րոպեներին գտնվում է «Գորմեդ» կլինիկայում: Ինչպես կլինիկայում հայտնել են Վրաստանի առաջին ալիքին, ազատ արձակված հովվին հիվանդանոց են տեղափոխել իրավապահները:

Տղամարդը հավանաբար կմնա կարանտինում, իսկ մինչ այդ նա հետազոտվելու է, այդ թվում «կովիդ 19»-ի վրա:

Բռնազավթիչ ռեժիմը Գորիի մունիցիպալիտետի Ախալուբանի գյուղի մոտ 60 ամյա հովվին ձերբակալել է այսօր: Տղամարդուն ազատել են մոտ կես ժամից: ՊԱԾ-ի տեղեկությամբ, ակտիվացել էր թեժ գիծ և դեպքի մասին տեղեկությունը հաղորդվել էր Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Ախալուբանիում Գորիի մունիցիպալիտետի ներկայացուցիչ Տարիել Վաթիաշվիլիի խոսքով, տղամարդը ռուս զինծառայողների կողմից ձերբակալվել էր գյուղի արոտավայրում: