Տղամարդը, որը հրաձգություն է բացել Ուտրեխտ քաղաքի տրամվայում, ձերբակալված է
Տղամարդը, որը հրաձգություն է բացել Ուտրեխտ քաղաքի տրամվայում, ձերբակալված է

Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է Ուտրեխտ քաղաքում, տրամվայում հրաձգության մեջ կասկածյալին: Տեղեկությունն այս մասին տարածում է Ուտրեխտի ոստիկանությունը:

Իրավապահները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ:

Ինչպես գրում է «Ֆոքս նյուսը«, ձերբակալվածը Թուրքիայում ծնված 37-ամյա Գոքմեն Թանիսման է: Ոստիկանության հայտարարությամբ, նա մեղադրվում է երեք մարդու սպանության և 5 հոգուն վիրավորելու մեջ: Ինչպես հայտարարել է Նիդերլանդների հակաահաբեկչական գործակալության ղեկավար Պիտեր Ջաապ Աալբերսբերգը, կասկածյալը կրակել է քաղաքի մի քանի վայրում: Նրա խոսքով, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան և իրավապահներն աշխատում են բոլոր փաստերը բացահայտելու ուղղությամբ:

Հիշեցնենք, Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում, Հոկտեմբերի 24-ի հրապարակում զինված անձը տրամվայում կրակել է տեղի ժամանակով 10:45-ին և թաքնվել դեպքի վայրից: Ոստիկանության տարածած վերջին՝ ճշտված տվյալներով, զոհվել է երեք և վիրավորվել 5 մարդ: