Վրաստանում, նոր նախագծեր սկսող ընկերություններին պետությունը կաջակցի բանկային վարկի 90 տոկոս երաշխիքով
Վրաստանում, նոր նախագծեր սկսող ընկերություններին պետությունը կաջակցի բանկային վարկի 90 տոկոս երաշխիքով

Այն ընկերություններին, որոնք սկսում են նոր նախագծեր, պետությունը կաջակցի՝ բանկային վարկի 90 տոկոս երաշխիքով, իսկ այն ընկերություններին, որոնք արդեն վերցրել են վարկ, գոյություն ունեցող նախագծերում, պետությունը նրանց կաջակցի 30 տոկոս երաշխիքով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

Վարչապետի խոսքով, սա այս ընկերությունների կայունության և իրացվելիության ամենաարդյունավետ և արագ հնարավորությունն է:

«Այսօր բարձրացրել ենք մի քանի հարց, առաջին հերթին, դա վերաբերում է վարկային և երաշխիքային սխեմայի մեխանիզմի փոփոխմանը, օրենսդրական փոփոխությանը: Սա այն միջոցառումներից մեկն է, որով մենք օգնում ենք տեղի ընկերություններին: Այն ընկերություններին, որոնք սկսում են նոր նախագծեր, պետությունը կաջակցի՝ բանկային վարկի 90 տոկոսով երաշխիքով, իսկ այն ընկերություններին, որոնք արդեն վերցրել են վարկ, գոյություն ունեցող նախագծերում, պետությունը կաջակցի 30 տոկոս երաշխիքով: Սա այս ընկերությունների կայունության և իրացվելիության ամենաարդյունավետ և արագ հնարավորությունն է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: