Տեղաշարժի սահմանափակումը հնարավոր է մեղմացվի մայիսի վերջին
Տեղաշարժի սահմանափակումը հնարավոր է մեղմացվի մայիսի վերջին

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, մայիսի վերջին հնարավոր է մեղմացվի տեղաշարժի վրա հաստատված սահմանափակումը:

Ինչպես միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Թամար Գաբունիան, երկրում այժմ համավարակաբանական իրավիճակը բավականին բարդ է:

«Այսօր, համավարակաբանական տեսանկյունից, մենք հնարավորություն չունենք մտածելու պարետային ժամը հետաձգելու մասին: Մենք հասկանում ենք այս դժվարությունները: Հենց որ համավարակաբանական իրավիճակը մեզ թույլ տա դա անել, ես կարծում եմ, որ մայիսի վերջին, երբ կանխատեսված գագաթնակետը, որն ունենք այսօր թեթևանա, հուսով եմ կգա այս պահը և մենք կվերանայենք այս որոշումը», – հայտարարել է Գաբունիան: