Տեղական մամուլի հաղորդմամբ, Կիմ Չեն Ինը ձիով մեկնել է «սուրբ լեռան» վրա
Տեղական մամուլի հաղորդմամբ, Կիմ Չեն Ինը ձիով մեկնել է «սուրբ լեռան» վրա

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ձիով մեկնել է «սուրբ լեռան» վրա: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվական գործակալությունը: Տեղական մամուլը տարածում է նաև  Կիմ Չեն Ինի ճանապարհորդությունը պատկերող լուսանկարները:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բարձրանում է «Պաեկտու» լեռան գագաթի վրա: Բի Բի Սին գրում է, որ նման ճանապարհորդությունից հետո, Կորեայի առաջնորդները միշտ անում են «նշանակալից հայտարարություն»:

Պաեկտաու սարը Հյուսիսային Կորեայի քաղաքացիների համար ունի խորհրդանշական նշանակություն: Ասում են, որ Կիմ Չեն Ինի հայրը ծնվել է հենց այս լեռան վրա: