Ծրագրվում է թվային վերահսկողություն հաստատել կանանց հանդեպ և ընտանիքում բռնություն գործած անձանց վրա
Ծրագրվում է թվային վերահսկողություն հաստատել կանանց հանդեպ և ընտանիքում բռնություն գործած անձանց վրա

Ծրագրվում է թվային վերահսկողություն հաստատել կանանց հանդեպ և ընտանիքում բռնություն գործած անձանց վրա: Համապատասխան օրենսդրական փոփոխությունները պատրաստել է ներքին գործերի նախարարությունը, որը այսօր ներկայացնելու են խորհրդարանի բյուրոյի նիստում:

Օրինագծում նշվում է, որ թվային վերահսկողության իրականացումը  թույլատրելի կլինի միայն նախատեսված ժամանակավոր միջոցառումների կատարման ապահովման նպատակով, եթե բռնարարի կողմից գոյություն ունի բռնության կրկնման ռիսկ: Բացի այդ, նախագծով կոնկրետացվում է, որ թվային վերահսկողությունը կարող է հաստատվել նաև հատուկ արձանագրության հրապարակման ժամանակ և նրա գործելու ընթացքում: Թվային վերահսկողությունը կիրականացվի արձանագրության ժամկետի ընթացքում, ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով:

Փոփոխությունների համաձայն, բացառությամբ բռնարարի համար  արձանագրությամբ նախատեսված արգելված վայրերի, ցանկացած այլ վայրում բռնարարի և տուժածի պատահական հանդիպման հնարավորությունից խուսափելու նպատակով,  112-ի օպերատորը իրավասու է զգուշացնել տուժածին կամ պարտադրել բռնարարին հեռանալ այդ վայրից: Օրինագծի համաձայն, թվային վերահսկողությունից խուսափելու դեպքում անձը կենթարկվի քրեական օրենսգրքով նախատեսված միջոցառումներին:

Բացի վերը նշվածից, ավելացվում է պաշտպանիչ արձանագրության ժամկետը և վեց ամսվա փոխարեն, պաշտպանիչ արձանագրությունը հրապարակվում է մինչև 9 ամիս: